Консульский учет на срок более 183 дней

Հյուպատոսական հաշվառում

Հյուպատոսական հաշվառման կարող են կանգնել Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները անկախ տարիքից: Մինչև 16 տարեկան քաղաքացին հյուպատոսական հաշվառման է վերցվում նրա ծնողի, որդեգրողի կամ խնամակալի, հոգաբարձուի դիմումի հիման վրա` վերջինիս հյուպատոսական հաշվառման հասցեով: Անգործունակ ճանաչված քաղաքացին հյուպատոսական հաշվառման է վերցվում խնամակալի դիմումի հիման վրա` վերջինիս հյուպատոսական հաշվառման հասցեով:

Հյուպատոսական հաշվառման կանգնելու մասին դիմումը կարելի է ներկայացննել

• առցանց եղանակով` ավտոմատացված համակարգի միջոցով
• անձամբ՝ ներկայանալով ՀՀ արտաքին գործերի նախարարություն կամ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն
• փոստով` ուղարկելով ՀՀ արտաքին գործերի նախարարություն կամ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն

Ժամանակավոր (մինչև 183 օր ժամկետով) հյուպատոսական հաշվառման կանգնելու համար ՀՀ քաղաքացին առցանց կամ թղթային եղանակով ներկայացնում է միայն դիմում և շարունակում է հաշվառված մնալ իր Հայաստանի Հանրապետությունում ունեցած հաշվառման հասցեով։

Մշտական (183 օրից ավելի ժամկետով) հյուպատոսական հաշվառման կանգնելու դեպքում ՀՀ քաղաքացին առցանց կամ թղթային եղանակով ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը:

• դիմում
• ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի լուսպատճենը
• մինչև 16 տարեկան անձանց դեպքում՝ ՀՀ քաղաքացու անձնագրի կամ ծննդյան վկայականի լուսապատճենը
• զինապարտների դեպքում (18-55 տարեկան արական սեռի քաղաքացիներ) կցագրման վկայակնի կամ զինվորական գրքույկի լուսպատճեն, դրանց բացակայության դեպքում զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանքի լուսպատճեն
• առկայության դեպքում՝ օտարերկրյա պետությունում գտնվելու (բնակվելու) իրավունքը հավաստող փաստաթղթի լուսպատճենը

Մշտական (183 օրից ավելի ժամկետով) հյուպատոսական հաշվառման կանգնելու դեպքում ՀՀ քաղաքացին բնակչության պետական ռեգիստրում ավտոմատ կերպով հանվում է Հայաստանի Հանրապետությունում իր հաշվառման հասցեից և հաշվառվում է իր ներկայացրած՝ օտարերկրյա պետությունում մշտական բնակության հասցեով:

Առցանց դիմելու դեպքում ներկայացվում են անհրաժեշտ փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները

Հյուպատոսական հաշվառման կանգնելու ժամանակ ներկայացվող անձնական տվյալները պաշտպանված են օրենքով և կարող են օգտագործվել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով։

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ինչ տարբերություն ժամանակավոր և մշտական հյուպատոսական հաշվառումների միջև

- Ժամանակավոր (մինչև 183 օր ժամկետով) հյուպատոսական հաշվառման կանգնելու դեպքում ՀՀ քաղաքացին շարունակում է հաշվառված մնալ իր Հայաստանի Հանրապետությունում ունեցած հաշվառման հասցեով։
- մշտական (183 օրից ավելի ժամկետով) հյուպատոսական հաշվառման կանգնելու դեպքում ՀՀ քաղաքացին բնակչության պետական ռեգիստրում ավտոմատ կերպով հանվում է Հայաստանի Հանրապետությունում իր հաշվառման հասցեից և հաշվառվում է իր ներկայացրած՝ օտարերկրյա պետությունում մշտական բնակության հասցեով։

Եթե քաղաքացին չունի Հայաստանի Հանրապետությունում հաշվառման հասցե, ապա մշտական (183 օրից ավելի ժամկետով) հյուպատոսական հաշվառման կանգնելու դեպքում բնակչության պետական ռեգիստրում հաշվառվում իր ներկայացրած՝ օտարերկրյա պետությունում մշտական բնակության հասցեով։

Օտարերկրյա պետությունում քաղաքացու գտնվելու մասին տվյալները (երկիր, քաղաք, էլ-փոստ, հեռախոս) ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կարող է օգտագործել արտակարգ իրավիճակում քաղաքացիների հետ կապ հաստատելու, կարևոր տեղեկություններ հաղորդելու, անվտանգության վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելու նպատակով։ 

Ինչ իրավական հետևանք կարող է առաջացնել հյուպատոսական հաշվառման կանգնելը

- հյուպատոսական հաշվառման կանգնելը և օտարերկրյա պետության հասցեով հաշվառվելը չի սահմանափակի Ձեր իրավունքները,
- ՀՀ բնակության հասցեով կամ օտարերկրյա պետության բնակության հասցեով հաշվառված լինելը որևէ կերպ չի ազդում Ձեր սեփականության իրավունքի վրա։

Օրինակ 1։ Քաղաքացին կարող է ՀՀ-ում ունենալ սեփականության իրավունքով իրեն պատկանող 3 բնակարան, սակայն հաշվառված լինել դրանցից միայն մեկում, քանի որ քաղաքացին իրավունք ունի հաշվառվել բնակության միայն մեկ հասցեով։ Մյուս 2 բնակարանների նկատմամբ իր սեփականության իրավունքը դրանից չի փոփոխվում և չի կարող փոփոխվել, քանի որ անշարժ գույքի սեփականության իրավունքը և այդ հասցեում հաշվառված լինելը փոխադարձ կապի մեջ չեն։

Օրինակ 2։ Քաղաքացին կարող ՀՀ-ում ունենալ սեփականության իրավունքով իրեն պատկանող 3 բնակարան, սակայն հաշվառված լինել ՌԴ-ում իր մշտական բնակության հասցեով։ Դա որևէ կերպ չի կարող ազդել անշարժ գույքի իր սեփականության իրավունքի վրա։  

Формы

28 KB

  • մշտական (183 օրից ավելի ժամկետով) հյուպատոսական հաշվառման կանգնելու դեպքում.
ՀՀ քաղաքացին բնակչության պետական ռեգիստրում ավտոմատ կերպով հանվում է Հայաստանի Հանրապետությունում իր հաշվառման հասցեից և հաշվառվում է իր ներկայացրած՝ օտարերկրյա պետությունում մշտական բնակության հասցեով։

Եթե քաղաքացին չունի Հայաստանի Հանրապետությունում հաշվառման հասցե, ապա մշտական (183 օրից ավելի ժամկետով) հյուպատոսական հաշվառման կանգնելու դեպքում բնակչության պետական ռեգիստրում հաշվառվում իր ներկայացրած՝ օտարերկրյա պետությունում մշտական բնակության հասցեով։

Օտարերկրյա պետությունում քաղաքացու գտնվելու մասին տվյալները (երկիր, քաղաք, էլ-փոստ, հեռախոս) ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կարող է օգտագործել արտակարգ իրավիճակում քաղաքացիների հետ կապ հաստատելու, կարևոր տեղեկություններ հաղորդելու, անվտանգության վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելու նպատակով։ 

Закрыть
Уважаемый посетитель. Вы перенаправравляетесь в Портал Единой Аутентификации. После авторизации система автоматически вернет Вас на наш сайт.
Уважаемый посетитель. Вы перенаправравляетесь в Портал Единой Аутентификации. После авторизации система автоматически вернет Вас на наш сайт.
Пожалуйста, подождите… Данные загружаются.