Справка о наличии судимости

ՀԱՎԵԼՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՀՀ-ում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք կարելի է ստանալ ՀՀ տարածքում` ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչությունից և օպերատորների կողմից (բանկեր և «Հայփոստ» ՓԲԸ), իսկ օտարերկրյա պետություններում` ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններից և հյուպատոսական հիմնարկներից:
ՀՀ-ում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքի համար հնարավոր է դիմել նաև առցանց, իսկ պատրաստի տեղեկանքը ստանալ փոստով՝ ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ աշխարհի ցանկացած կետում։

Տեղեկանքի տրամադրումը ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչությունում

Տեղեկանք ստանալու համար ընդունելությունը ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչությունը կազմակերպում է երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին ժամը 10.00-12.00-ին` ՀՀ ԱԳՆ վարչական շենքում գտնվող քաղաքացիների ընդունելության սրահում (Վազգեն Սարգսյան 3 հասցեով):
Տեղեկանք հայցողն անձամբ կամ փոստի միջոցով (փոստով դիմելու իրավունք ունի տեղեկանք հայցողը, իսկ վերջինիս ծնողը, եղբայրը, քույրը, ամուսինը, զավակը և լիազոր ներկայացուցիչը դիմումը ներկայացնում են անձամբ) նախարարություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1. Սահմանված ձևի դիմում (տրամադրվում է տեղում)
2. Վավեր անձնագիր (նույնականացման քարտ) և դրա պատճենը (փոստով դիմելու դեպքում՝ միայն պատճենը)
3. Եթե տեղեկանք հայցողը դիմումն անձամբ ներկայացնելու պահին տեղեկանքի ստացումը հանձնարարում է երրորդ անձի, ապա տվյալ անձի անձնագրի (նույնականացման քարտի) պատճենը.
4. Եթե դիմումը ներկայացնում է տեղեկանք հայցողի ծնողը, եղբայրը, քույրը, ամուսինը, զավակը կամ լիազոր ներկայացուցիչը, ապա պետք է ներկայացվեն նաև հետևյալ փաստաթղթերը՝
ա. ծնողի դեպքում՝ դիմողի անձնագրի (նույնականացման քարտի) բնօրինակը և պատճենը, տեղեկանք հայցողի անձնագրի (նույնականացման քարտի) ու ծննդյան վկայականի պատճենները
բ. եղբոր և քրոջ դեպքում՝ դիմողի անձնագրի (նույնականացման քարտի) բնօրինակը և պատճենը, դիմողի ծննդյան վկայականի բնօրինակը, տեղեկանք հայցողի ծննդյան վկայականի և անձնագրի (նույնականացման քարտի) պատճենները
գ. ամուսնու դեպքում՝ դիմողի անձնագրի (նույնականացման քարտի) բնօրինակը և պատճենը, տեղեկանք հայցողի անձնագրի (նույնականացման քարտի) և ամուսնության վկայականի պատճենները
դ. զավակի դեպքում՝ դիմողի անձնագրի (նույնականացման քարտի) բնօրինակը և պատճենը, ծննդյան վկայականի և տեղեկանք հայցողի անձնագրի (նույնականացման քարտի) պատճենները
ե. լիազոր ներկայացուցչի դեպքում՝ լիազորված անձի անձնագիրը (նույնականացման քարտը), լիազորագրի բնօրինակը և տեղեկանք հայցողի անձնագրի (նույնականացման քարտի) պատճենը
5. Պետական տուրքի վճարման անդորրագիր

Տեղեկանքի տրամադրումը օպերատորների կողմից (բանկեր և «Հայփոստ» ՓԲԸ)

Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 26-ի N 1109-Ն որոշման համաձայն` օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքները տրամադրվում են նաև օպերատորների կողմից:
Քաղաքացիները կարող են դիմել և տեղեկանք ստանալ օպերատորների կողմից հետևյալ հասցեներում` «Հայփոստ» ՓԲԸ բոլոր բաժանմունքներում, «Արդշինբանկ» (հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծի 24), «Կոնվերս բանկ» (հասցե` ք. Երևան, Քաջազնունու 4/6):

Важные заметки

1. Информация предоставляется на двух языках, на армянском и на иностранном языке (английский, немецкий, испанский, русский, французский) в зависимости от страны представления, по желанию заявителя.
2. Информация предоставляется в течение 2-х рабочих дней,
3. По требованию запрашивающего информацию и за свой счет информация доставляется заказным письмом.
4. Справку, заверенную апостилем, выдает только Министерство иностранных дел Республики Армения.
5. Для получения информации о наличии судимости и розыска в Республике Армения заявление и необходимые документы необходимо направить по следующему адресу:

Армения, Ереван 0010,
Вазген Саркисян 3,
Дом правительства 2,
Министерство иностранных дел
Консульский отдел

Рекомендуется отправка заказным письмом.
За доставку информации по указанному заявителем адресу МИД РА устанавливается плата.

430 драм за индивидуальную почтовую доставку МИД РА гражданам на территории РА

Для индивидуальной почтовой доставки МИД РА гражданам за пределы территории РА: 11 000-25 000 драмов, в зависимости от страны доставки.

Оплата почтовой доставки может быть произведена в любом коммерческом банке, действующем на территории Республики Армения, через государственную систему электронных платежей или на месте через систему мгновенных платежей (терминал) на следующие казначейские счета:

Для доставки по территории РА: 900013196101 (430 драм)
Для доставки за пределы РА: 900013196093 (11,000-25,000 драм)

Формы

Դիմում
22 KB
Закрыть
Уважаемый посетитель. Вы перенаправравляетесь в Портал Единой Аутентификации. После авторизации система автоматически вернет Вас на наш сайт.
Уважаемый посетитель. Вы перенаправравляетесь в Портал Единой Аутентификации. После авторизации система автоматически вернет Вас на наш сайт.
Пожалуйста, подождите… Данные загружаются.