ՀԱՎԵԼՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀԱՎԵԼՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀՀ-ում դատվածության և հետախուզման մասին տեղեկանք կարելի է ստանալ ՀՀ տարածքում` ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչությունից և օպերատորների կողմից (բանկեր և «Հայփոստ» ՓԲԸ), իսկ օտարերկրյա պետություններում` ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններից և հյուպատոսական հիմնարկներից:
ՀՀ-ում դատվածության և հետախուզման մասին տեղեկանքի համար հնարավոր է դիմել նաև առցանց, իսկ պատրաստի տեղեկանքը ստանալ փոստով՝ ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ աշխարհի ցանկացած կետում։
ՀՀ-ում դատվածության և հետախուզման մասին տեղեկանքի համար հնարավոր է դիմել նաև առցանց, իսկ պատրաստի տեղեկանքը ստանալ փոստով՝ ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ աշխարհի ցանկացած կետում։
Տեղեկանքի տրամադրումը ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչությունում
Տեղեկանք ստանալու համար ընդունելությունը ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչությունը կազմակերպում է երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին ժամը 10.00-12.00-ին` ՀՀ ԱԳՆ վարչական շենքում գտնվող քաղաքացիների ընդունելության սրահում (Վազգեն Սարգսյան 3 հասցեով):
Տեղեկանք հայցողն անձամբ կամ փոստի միջոցով (փոստով դիմելու իրավունք ունի տեղեկանք հայցողը, իսկ վերջինիս ծնողը, եղբայրը, քույրը, ամուսինը, զավակը և լիազոր ներկայացուցիչը դիմումը ներկայացնում են անձամբ) նախարարություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1. Սահմանված ձևի դիմում (տրամադրվում է տեղում)
2. Վավեր անձնագիր (նույնականացման քարտ) և դրա պատճենը (փոստով դիմելու դեպքում՝ միայն պատճենը)
3. Եթե տեղեկանք հայցողը դիմումն անձամբ ներկայացնելու պահին տեղեկանքի ստացումը հանձնարարում է երրորդ անձի, ապա տվյալ անձի անձնագրի (նույնականացման քարտի) պատճենը
4. Եթե դիմումը ներկայացնում է տեղեկանք հայցողի ծնողը, եղբայրը, քույրը, ամուսինը, զավակը կամ լիազոր ներկայացուցիչը, ապա պետք է ներկայացվեն նաև հետևյալ փաստաթղթերը՝
ա. ծնողի դեպքում՝ դիմողի անձնագրի (նույնականացման քարտի) բնօրինակը և պատճենը, տեղեկանք հայցողի անձնագրի (նույնականացման քարտի) ու ծննդյան վկայականի պատճենները
բ. եղբոր և քրոջ դեպքում՝ դիմողի անձնագրի (նույնականացման քարտի) բնօրինակը և պատճենը, դիմողի ծննդյան վկայականի բնօրինակը, տեղեկանք հայցողի ծննդյան վկայականի և անձնագրի (նույնականացման քարտի) պատճենները
գ. ամուսնու դեպքում՝ դիմողի անձնագրի (նույնականացման քարտի) բնօրինակը և պատճենը, տեղեկանք հայցողի անձնագրի (նույնականացման քարտի) և ամուսնության վկայականի պատճենները
դ. զավակի դեպքում՝ դիմողի անձնագրի (նույնականացման քարտի) բնօրինակը և պատճենը, ծննդյան վկայականի և տեղեկանք հայցողի անձնագրի (նույնականացման քարտի) պատճենները
ե. լիազոր ներկայացուցչի դեպքում՝ լիազորված անձի անձնագիրը (նույնականացման քարտը), լիազորագրի բնօրինակը (լիազորագրի նոտարական վավերացում չի պահանջվում) և տեղեկանք հայցողի անձնագրի (նույնականացման քարտի) պատճենը
5. Պետական տուրքի վճարման անդորրագիր

Տեղեկանքի տրամադրումը ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում
Տեղեկանք հայցողն անձամբ կամ փոստի միջոցով (փոստով դիմելու իրավունք ունի տեղեկանք հայցողը, իսկ վերջինիս ծնողը, եղբայրը, քույրը, ամուսինը, զավակը և լիազոր ներկայացուցիչը դիմում են անձամբ) ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.
1. սահմանված ձևի դիմում (տե՛ս ստորև),
2. վավեր անձնագիր (նույնականացման քարտ) և դրա պատճենը (փոստով դիմելու դեպքում՝ միայն պատճենը),
3. եթե տեղեկանք հայցողը դիմումն անձամբ ներկայացնելու պահին տեղեկանքի ստացումը հանձնարարում է երրորդ անձի, ապա տվյալ անձի անձնագրի (նույնականացման քարտի) պատճենը,
4. եթե դիմումը ներկայացնում է տեղեկանք հայցողի ծնողը, եղբայրը, քույրը, ամուսինը, զավակը կամ լիազոր ներկայացուցիչը, ապա պետք է ներկայացվեն նաև հետևյալ փաստաթղթերը՝
ա. ծնողի դեպքում՝ դիմողի անձնագրի (նույնականացման քարտի) բնօրինակը և պատճենը, տեղեկանք հայցողի անձնագրի (նույնականացման քարտի) ու ծննդյան վկայականի պատճենները
բ. եղբոր և քրոջ դեպքում՝ դիմողի անձնագրի (նույնականացման քարտի) բնօրինակը և պատճենը, դիմողի ծննդյան վկայականի բնօրինակը, տեղեկանք հայցողի ծննդյան վկայականի և անձնագրի (նույնականացման քարտի) պատճենները,
գ. ամուսնու դեպքում՝ դիմողի անձնագրի (նույնականացման քարտի) բնօրինակը և պատճենը, տեղեկանք հայցողի անձնագրի (նույնականացման քարտի) և ամուսնության վկայականի պատճենները,
դ. զավակի դեպքում՝ դիմողի անձնագրի (նույնականացման քարտի) բնօրինակը և պատճենը, ծննդյան վկայականի և տեղեկանք հայցողի անձնագրի (նույնականացման քարտի) պատճենները,
ե. լիազոր ներկայացուցչի դեպքում՝ լիազորված անձի անձնագիրը (նույնականացման քարտը), լիազորագրի բնօրինակը (լիազորագրի նոտարական վավերացում չի պահանջվում) և տեղեկանք հայցողի անձնագրի (նույնականացման քարտի) պատճենը,
5. պետական տուրքի վճարման անդորրագիր:
Տեղեկանքի տրամադրումը օպերատորների կողմից (բանկեր և «Հայփոստ» ՓԲԸ)
Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 26-ի N 1109-Ն որոշման համաձայն` օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքները տրամադրվում են նաև օպերատորների կողմից:
Քաղաքացիները կարող են դիմել և տեղեկանք ստանալ օպերատորների կողմից հետևյալ հասցեներում` «Հայփոստ» ՓԲԸ բոլոր բաժանմունքներում, «Արդշինբանկ» (հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծի 24), «Կոնվերս բանկ» (հասցե` ք. Երևան, Քաջազնունու 4/6):
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Տեղեկանքը տրամադրվում է երկլեզու` հայերեն և օտար լեզվով (անգլերեն, գերմաներեն, իսպաներեն, ռուսերեն, ֆրանսերեն)` դիմողի ցանկությամբ կախված ներկայացման երկրից:
Տեղեկանքը տրամադրվում է 2 աշխատանքային օրվա ընթացքում: Լրացուցիչ ստուգումների անհրաժեշտության դեպքում, տեղեկանքը տրամադրվում է առավելագույնը 8 աշխատանքային օրվա ընթացքում:
Ապոստիլով վավերացված տեղեկանք տրամադրում է միայն ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
Տեղեկանք հայցողի ցանկությամբ և իր հաշվին տեղեկանքը հանձնվում է փոստով՝ պատվիրված նամակով:
Տեղեկանքը ՀՀ ԱԳՆ կողմից դիմողի նշված հասցեով առաքելու համար սահմանված է վճար: Փոստային առաքման վճարումը կարելի է կատարել ՀՀ տարածքում գործող ցանկացած առևտրային բանկում, պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կամ տեղում՝ ակնթարթային վճարումների համակարգի (տերմինալի) միջոցով հետևյալ գանձապետական հաշվեհամարներին`
• ՀՀ տարածքում առաքում կատարելու համար` 900013196101 (430 ՀՀ դրամ)
• ՀՀ տարածքից դուրս առաքում կատարելու համար` 900013196093 (11.000-25.000 ՀՀ դրամ՝ կախված առաքման երկրից։
Փակել
Հարգելի այցելու: Դուք վերահասցեագրվում եք նույնականացման միասնական համակարգի կայք: Մուտք գործելուց հետո համակարգն ինքնաշխատ Ձեզ կվերադարձնի մեր կայք:
Հարգելի այցելու: Դուք վերահասցեագրվում եք նույնականացման միասնական համակարգի կայք: Մուտք գործելուց հետո համակարգն ինքնաշխատ Ձեզ կվերադարձնի մեր կայք: