Ամուսնության բացակայության մասին տեղեկանք

ՀԱՎԵԼՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Ամուսնության բացակայության վերաբերյալ տեղեկանքը ՀՀ տարածքում տրամադրում է ՔԿԱԳ գործակալությունը, գործակալության սպասարկման կենտրոնները կամ քաղաքացիական կացության ակտերի գրանցման սպասարկման կենտրոնները, ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված լիազոր օպերատորները:
Իսկ օտարերկրյա պետություններում՝ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները: ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ դիմում ներկայացնելիս տեղեկանքը դիմողին տրամադրվում է փաստաթղթային տարբերակով՝ առնձեռն: 
Ամուսնության բացակայության վերաբերյալ տեղեկանքը կարելի է ստանալ նաև արդարադատության նախարարության  www.e-services.moj.am հանրային ծառայությունների մատուցման միասնական հարթակի միջոցով:
Տեղեկանքն ուժի մեջ է տրման օրվանից 6 ամիս:

Տեղեկանք ստանալու համար կարող է դիմել՝

1. անձը, որի վերաբերյալ տրամադրվում է տեղեկանքը,
2. հայցողի կողմից լիազորված անձը (բացառությամբ էլեկտրոնային հարթակով դիմում ներկայացնելու դեպքի):

Տեղեկանք ստանալու համար ներկայացվում են՝

հայցողի կողմից.

1. դիմում,
2. անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ),
3. նախկինում ամուսնության պետական գրանցում ունենալու դեպքում՝ նախորդ ամուսնությունը դադարելու հիմք հանդիսացող փաստաթուղթ (ամուսնալուծության վկայական կամ ամուսնալուծության մասին օրինական ուժի մեջ մտած դատավճիռ կամ ամուսնու (կնոջ) մահվան վկայական),
4. պետական տուրքի վճարման անդորրագիր:

Լիազորված անձի կողմից.

1. դիմում,
2. լիազորված անձի անձը հաստատող փաստաթուղթ,
3. հայցողի անձը հաստատող փաստաթղթի պատճեն,
4. հայցողի կողմից տրված պարզ լիազորագիր (նոտարական վավերացում չի պահանջվում),
5. նախկինում ամուսնության պետական գրանցում ունենալու դեպքում՝ նախորդ ամուսնությունը դադարելու հիմք հանդիսացող փաստաթուղթ (ամուսնալուծության վկայական կամ ամուսնալուծության մասին օրինական ուժի մեջ մտած դատավճիռ կամ ամուսնու (կնոջ) մահվան վկայական),
6. պետական տուրքի վճարման անդորրագիր: 

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ամուսնության բացակայության վերաբերյալ տեղեկանքը կարելի է ստանալ նաև արդարադատության նախարարության www.e-services.moj.am հանրային ծառայությունների մատուցման միասնական հարթակի միջոցով:
Էլեկտրոնային հարթակի միջոցով դիմում ներկայացնելիս տեղեկանքն ուղարկվում է դիմողի էլեկտրոնային հասցեին:

Օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կողմից տրված փաստաթղթերը պետք է ներկայացվեն ապոստիլով հաստատված կամ հյուպատոսական վավերացմամբ, եթե ՀՀ միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:
Օտար լեզվով փաստաթղթերը պետք է թարգմանվեն հայերեն:

Դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները տեղեկանքը տրամադրում են երկլեզու՝ հայերեն և օտար լեզվով (անգլերեն, գերմաներեն, իսպաներեն, ռուսերեն կամ ֆրանսերեն)՝ դիմողի ցանկությամբ։

Փակել
Հարգելի այցելու: Դուք վերահասցեագրվում եք նույնականացման միասնական համակարգի կայք: Մուտք գործելուց հետո համակարգն ինքնաշխատ Ձեզ կվերադարձնի մեր կայք:
Խնդրում ենք սպասել… Կատարվում է տվյալների փոխանակում: